Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահի մամուլի քարտուղարն արձագանքել է «վիճակագրական տվյալների մանիպուլյացիաներին »

Վերադարձ լուրերի բաժին

15:23 , 01 Հոկտեմբեր 2018

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման։

* * *

Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների.

2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):

2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ):

Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են:

Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):

Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է՝

2016 թվականին՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար,

2017 թվականին` 100.6 մլն ԱՄՆ դոլար,

2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: