Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

23 մլն եվրոյի ներդրում Երևանում. տարածաշրջանի հսկա Reebok Sports Club-ը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

19:33 , 21 Դեկտեմբեր 2016

2 տարի առաջ, երբ Դավթաշենի նախկին շուկայի տարածքում լայնածավալ շինարարություն սկսվեց, շատերը չգիտեին՝ ինչ է այստեղ կառուցվում և ինչ նպատակով։ Հետո մարդիկ սկսեցին խոսել, որ կառուցվում է սպորտային համալիր։ Շատերը, սակայն, դեռ կասկածում էին՝ սպորտային համալի՞ր, այն էլ՝ ոչ քաղաքի կենտրոնո՞ւմ, այն էլ այսքան մե՞ծ։

Այսօր շենքը արդեն պատրաստ է, ու բոլորովին վերջերս շենքի վրա հայտնվեց բրենդի անունը, որն արդեն շատ բան է ասում՝ Reebok։ Ու արդեն շատերը գիտեն՝ Երևանում ունենալու ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող սպորտային ակումբ Reebok Sports Club: Այն, առանց չափազանցության, ամենամեծն է տարածաշրջանում։

fasad1

Ավելի քան 8000 քմ մակերեսի վրա տեղակայված այս համալիրի արտաքին տեսքն ու Reebok-ի ներկայությունն էլ, թվում է, բավարար է, հասկանալու համար, թե ներսում ինչ կա։ Սակայն ներսում եղածը դուրս է բոլոր պատկերացումներից։

Արհեստական սերֆինգ, օլիմպիական լողավազան, ջրային աերոբիկայի լողավազան, սպա-կենտրոն, մարզասրահներ, առողջարարական տարածք, ռեստորաններ և այլն։ Ու այս ամենը՝ ամենաբարձր չափանիշներով։ Թեպետ այլ բան չէր էլ կարելի սպասել. Reebok-ի ֆրանչայզը  հանդիսացող այս համալիրի կառուցման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 23 մլն եվրո։

pool1

Համալիրի հիմնադիր «Թայգեր Գրուպ» ընկերության ղեկավար Արմենուհի Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներդրված ամբողջ գումարը իրենց ընտանեկան միջոցներն են՝ առանց բանկերի վարկերի և այլոց աջակցության։

«Մեր ընտանեկան միջոցները մեր երկրում ենք ներդրել, ավելին՝ այլ երկրներում մեր ակտիվներն էլ ենք տեղափոխել ու ներդրել այս նախագծի մեջ»,- ասում է նա` ավելացնելով, որ դեռ շարունակում են ներդրումներ անել, որովհետև ցանկանում են, որ ամեն ինչ իդեալական լինի, անթերի, գերժամանակակից։  Այս մոտեցումը ընդգծված է նաև համալիիրի պաշտոնական կայքում՝ մենք միշտ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ վերջին նորամուծությունները առաջինը քեզ մատուցելու համար:

pool2

Ըստ Արմինե Գևորգյանի, այսպիսի  համալիր ունենալու գաղափարը վաղուց էր հղացել, սակայն բուն աշխատանքը սկսվել է 2 տարի առաջ։ Reebok Sports Club-ը իր դռները կբացի այցելուների առջև արդեն 2017 թվականի գարնանը։

Իսկ զուտ բիզնես տեսանկյունից՝ որքանո՞վ էր արդարացված այսպիսի լայնամասշտաբ նախագծի տակ մտնելը։

«Մինչև սկսելը մանրամասն ուսումնասիրել ենք շուկան՝ հասկանալու համար, թե նման համալիրի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Համոզվել ենք, որ կա։ Ու այնպիսի բարձր չափանիշներով համալիր ենք կառուցել, որ արդեն այլ երկրներից են հետաքրքրվում՝ ինչպես կարելի է ակումբի անդամ դառնալ։ Այնպես որ, սա սպասված պրոյեկտ է»,- ասում է մեր զրուցակիցը։

marzum2

Հայաստանում արդեն իսկ կան մի քանի խոշոր սպորտային համալիրներ, որոնք վաղուց գործում են շուկայում, ունեն ճանաչում, մշտական հաճախորդներ։ Այսինքն՝ Reebok Sports Club-ին լուրջ մրցակցություն է սպասում։ Ինչո՞ւ պետք է մարդիկ առավելությունը տան նորաբաց համալիրին։

Այս հարցի պատասխան Ա. Գևորգյանը գերադասում է թողնել հենց իրենց՝ այցելուներին՝ կան, կտեսնեն, կփորձարկեն ու կորոշեն՝ օգտվել մե՞ր ծառայություններից, թե՞ մյուսների։ «Համեմատություններ չեմ ցանկանում անել, պարզապես մեր մասով ասեմ՝ ակումբը կառուցել ենք ամենախիստ չափանիշներին համապատասխան, համալրել ենք ամենաարդիական սարքավորումներով, ամենաորակյալ պարագաներով՝ սկսած լողավազաններից վերջացրած տարբեր խելացի սարքավորումներով»։

pool3

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այս ակումբը Reebok-ի ֆրանչայզն է, այսինքն՝ ամեն ինչ համաձայնեցվում է Reebok-ի հետ. «Անգամ համալիրի ներսում գործող փոքրիկ խանութի դիզայնը մենք համաձայնեցրել ենք Reebok-ի հետ։ Անձնակազմի թրեյնինգները իրենք են անցկացնում։ Մեր մարքեթինգը և մնացած քայլերը համաձայնեցվում են, անգամ  Facebook-ում որևէ հրապարակում անելուց առաջ պետք է իրենց համաձայնությունը լինի, որովհետև խոսք է գնում Reebok բրենդի մասին»:

Ընդ որում, խոսքը միայն Reebok-ի մասին չէ։ Նախագծի շրջանակներում ընկերությունը համագործակցել և համագործակցում է տարբեր ճանաչված բրենդերի հետ, և ամեն մանրուքին մեծ ուշադրություն է դարձվում։

pool4

Լուսանկարները դիտելով և ներդրված գումարի մասին լսելով՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ Reebok Sports Club-ում սակագները շատ բարձր են լինելու և այս հաճույքները հասանելի են լինելու միայն ունևոր խավի համար։ Սակայն Ա. Գևորգյանը ասում է, որ նման բան չկա՝ ունեն տարբեր, ճկուն գնային փաթեթներ։

Ընդ որում, կա նաև փորձնական քարտ։ «Մարդը կարող է փոքր, խորհրդանշական գումարով ձեռք բերել այդ քարտը և 3 այցելության հնարավորություն ստանալ։ Դրանից հետո արդեն կկողմնորոշվի՝ ցանկանո՞ւմ է մշտական աբոնենտ դառնալ, թե՞ ոչ»։

srah1

Արմինե Գևորգյանին ամենևին չի անհանգստացնում նաև այն, որ համալիրը քաղաքի կենտրոնում չէ. նախ, քաղաքի կենտրոնից մինչև Դավթաշեն ընդամենը 10 րոպեի ճանապարհ է, բացի այդ, նրա համոզմամբ, եթե մարդը համոզված է, որ համալիրը լավն է, ապա նա չի զլանա անգամ մի քանի ժամ ճանապարհ անցնել՝ դրա ծառայություններից օգտվելու համար։

Ավելին, մենք խոսում ենք մայրաքաղաքից, մինչդեռ Ա. Գևորգյանը համոզված է, որ այս համալիրը կարող է այցելուներ բերել Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ «Բացի բուն Reebok Sports Club-ից, միայն արհեստական սերֆինգի հնարավորությունը բավարար է այցելելու համար։ Ու թող չզարմանան, երբ մի օր տեսնեն օտարերկրացիների, որոնք սերֆինգի համար նախատեսված տախտակներով ժամանում են Հայաստան՝ մեր համալիրում սերֆինգով զբաղվելու և մրցումների մասնակցելու»,- ասում է նա։ Այսինքն, սա նպաստելու է զբոսաշրջության աճին։

srah3

Իսկ այդքան մեծ պահանջարկի դեպքում Reebok Sports Club-ը ի վիճակի կլինի՞ մեծ թվով մարդկանց սպասարկել։

Արմինե Գևորգյանը վստահ պատասխանում է՝ այո, մեզ մոտ հերթեր չեն լինելու։ Որովհետև համալիրը նախատեսված է նվազագույնը 700 մարդ միաժամանակ ընդունելու համար. «Այսինքն՝ մենք 700 մարդու համար նախատեսված հանդերձարան ունենք։ Իսկ եթե հաշվենք նաև ռեստորաններն ու սպա-կենտրոնը, ապա կարող ենք 800-ից ավելի մարդու սպասարկել։ Ունենք նաև ընդարձակ ավտոկայանատեղի, այնպես որ, դա նույնպես խնդիր չէ»։

welness1

Զբոսաշրջությունից բացի՝ համալիրը Հայաստանի տնտեսության համար մեկ այլ կարևոր էֆեկտ էլ է պարունակում՝ նոր աշխատատեղերը։ Գործարկման պահին համալիրը կունենա առնվազն 100 աշխատակից, իսկ հետագայում աշխատողների թիվը կարող է հասնել մինչև 300-ի։

Բնականաբար, աշխատողների մեծ մասը Հայաստանից են, սակայն արդեն այս պահին ունեն նաև արտերկրից հրավիրված մասնագետներ։

welness2

Կա՞ արդյոք նման համալիր, որը Reebok-ի ֆրանչայզինգով կառուցվել է այլ երկրներում։ Ա. Գևորգյանը պատասխանում է, որ կան շատ կենտրոններ, սակայն Հայաստանում կառուցվածը իր կոնցեպտով ու մնացած ատրիբուտներով տարբերվում է մյուսներից։ «Մերն ամենից լավն է», – համոզված ասում է նա։

Մյուսները համոզվելու համար դեռ ստիպված են մի քանի ամիս սպասել՝ մինչև գարուն։ Իսկ առավել անհամբերները կարող են Reebok Sports Club-ի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ընկերության պաշտոնական կայքից և ինչու ոչ՝ արդեն իսկ բաժանորդագրվել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է