Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

52 մլն դոլարի հասույթ՝ 10 տարվա ընթացքում. Ինչ է տալու Ագարակի ազատ տնտեսական գոտին

Վերադարձ լուրերի բաժին

17:54 , 19 Հունվար 2017

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման նպատակն է նոր ներդրումների ներգրավման համար նախադրյալների նպաստումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրությունը: Այս մասին հունվարի 19-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ազատ տնտեսական գոտու ներկայացման ժամանակ նշեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը: Նրա խոսքով` որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ Իրանի հետ սահմանագծին հնարավորինս մոտ` հաշվի առնելով հարևան հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները:

Վարդանյանի ներկայացմամբ` ԱՏԳ-ի համար ընտրվել է Ագարակ քաղաքում առկա հողատարածք, որը զբաղեցնելու է 10-15 հա, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար:

«Ակնկալում ենք, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող», – նշեց Արամ Վարդանյանը:

ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու սահմանից այն կողմ գտնվող իրանական «Արաս» ԱՏԳ-ից 2 կմ հեռավորության վրա, ինչն ըստ Արամ Վարդանյանի, լավ հնարավորություն է համագործակցելու համար: Նրա խոսքով՝ այդ նպատակով արդեն մեկնարկել են բանակցությունները:

Նա նաև նշեց, որ կանխատեսումներ են իրականացվել 10 տարիների ընթացքում շուրջ 120 ընկերություն ներգրավվելու համար, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի երկրները:

«Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ»,- ասաց Արամ Վարդանյանը:

Տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ: ԱՏԳ-ն կունենա արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ:

Տարածքների վարձակալության համար գրասենյակային տարածքների գները կլինեն 15դոլար/քմ, արտադրականը` 10դոլար/քմ, պահեստային` 5դոլար/քմ: Սակայն դրանք կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով տարածքների մեծությունները:
«Ուսումնասիրելով թիրախային շուկաների կառուցվածքը, նախանշվել ենք գերակա 6 հիմնական ուղղություններ. սննդի վերամշակում, մեքենաշինության, քիմիական և տեքստիլ արդյունաբերություն, նոր, բարձր տեխնոլոգիական նյութերի, գյուղմթերքի արտադրություն և դեղագործություն», – ասաց Արամ Վարդանյանը՝ հավելելով, որ ծրագրի իրագործումը ենթադրում է պետության հետ սերտ համագործակցություն:

Վերջում նա հավելեց, որ պետությունը որոշ արտոնություններ կսահմանի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնողների համար:

ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտում կգործեն շահութահարկի, դույքահարկի և ավելացված արժեքի հարկերի գծով արտոնություններ, ինչպես մնացած ազատ առևտրային գոտիներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը