Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ. Forbes-ի նոր ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:26 , 15 Դեկտեմբեր 2016

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը` ըստ ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագրի: Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանից ընդգրկվել է նաև միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը (58-րդ հորիզոնական):

Ամսագրի կարծիքով՝ Պուտինը Ռուսաստանի ազդեցությունը հասցրեց աշխարհի գրեթե ամեն մի անկյուն՝ իր հայրենիքում, Սիրիայում, անգամ ԱՄՆ նախագահական ընտրություններում, շարունակում է ամենուր հասնել նրան, ինչին ցանկանում է: Այսպես է պարբերականը բացատրում իր ընտրությունը:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում միլիարդատեր Դոնալդ Թրամփն է՝ ԱՄՆ 45-րդ նախագահը: Forbes-ը նշում է, որ նա իմունիտետ ունի սկանդալների հանդեպ, վայելում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը և ունի կարողություն, որը չափվում է միլիարդ դոլարներով:

Թրամփին հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Պատվավոր հնգյակում են հայտնվել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (5-րդ հորիզոնական):

Ընդհանուր առմամբ՝ վարկանշային աղյուսակում տեղ է գտել 74 մարդ:

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հանգրվանել է 48-րդ հորիզոնականում:  ExxonMobil-ի ղեկավար Ռեքս Թիլլերսոնը, որին Թրամփն ընտրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու, գրավել է 24-րդ հորիզոնականը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 63-րդ հորիզոնականում է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները