Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. դեկտեմբերի 17-ից 2017թ. հունվարի 8-ը մաքսային ծառայությունը կաշխատի արտահերթ ռեժիմով

Վերադարձ լուրերի բաժին

19:18 , 12 Դեկտեմբեր 2016

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ԱՏԳ մասնակիցներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին, իսկ պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ նախագահի հրամանով առաջին տեղակալը, նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների ղեկավարները հերթապահության օրերին պարբերաբար համատեղ շրջայցեր կկատարեն՝ հետևելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը:

Նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների, սահմանային մաքսային մարմինների կողմից տոնական և նախատոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը:

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի