Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառրձել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ: «Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, շատ կարևոր է տեսնել վերոնշյալ դրական ցուցանիշի հակառակ կողմն ու հասկանալ, թե ինչ գործոններով է դա պայմանավորված»,- նշված է b4b.am-ին փոխանցված վերլուծության մեջ:

Ըստ վերլուծության հեղինակների՝ քանակական տվյալները դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռևս ապրիլ ամսվա ցուցանիշների հաշվարկից բացակայել են 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնցում բոլոր աշխատողները՝ շուրջ 31 հազար աշխատող համավարակի հետևանքով ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն իրենք չեն վարձատրվել:

Մայիս ամսից սկսած, սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, բնականաբար վերոնշյալ աշխատակիցների որոշ մասն աստիճանաբար սկսել է վերադառնալ աշխատանքի՝ կրկին ներառվելով հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում: Ուստի կարող ենք եզրահանգել, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկային պարապուրդից վերադարձածներն են:

Ավելին, թեև օգոստոս ամսվա գրանցված աշխատողների ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, այնուհանդերձ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով (տե´ս գծապատկեր 1)։

Գծապատկեր 1. Գրանցված աշխատողների թվաքանակը 2019-2020թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին (մարդ)

b4b.am

Միաժամանակ, 2020թ.-ին օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտի աճը բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ ցածր և միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ դեռևս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, որոնց բացակայությունը, ի թիվս այլ գործոնների, անդրադարձել է հարկման բազայի չափի վրա: Պայմանականորեն դրանց ներառման դեպքում՝ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը կամ հարկման բազան ավելի փոքր կլիներ:
Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք դրա թվային մանիպուլատիվ կողմերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: