Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

50 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբայից օրինական բեռ Է ժամանել ԱՄՆ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:06 , 25 Հունվար 2017

Վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռով նավը հունվարի 24-ի առավոտյան հանգրվանել Է ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Էվերգլեյդս նավահանգստում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նավը տեղ Է հասցրել երկու կոնտեյներ՝ փայտածուխով, որը կղզում տնայնագործական եղանակով արդյունահանվել Է բանվորների մասնավոր միավորումների կողմից, ինչը թույլ Է տալիս այս հումքը ներմուծել Միացյալ Նահանգներ՝ չնայած կղզու նկատմամբ գործող առեւտրական բռնարգելքին: Այդ մատակարարումները հնարավոր են դարձել մի շարք զիջողությունների շնորհիվ, որոնք ԱՄՆ-ի ֆինանսների եւ առեւտրի նախարարությունները կատարել են Սպիտակ տանը դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի գտնվելու ժամանակ:

Այս բեռն ԱՄՆ Է ժամանել ձեռնարկատեր Սքոթ Գիլբերտի պատվերով, նրա ընկերությունն ավելի վաղ հայտարարել Էր կուբացի մատակարարներից 80 տոննա ածուխ ձեռք բերելու մտադրության մասին: Խոսքը վերաբերում Է Կուբայում արդյունահանվող վառելիքի այդ տեսակին, որն աչքի Է ընկնում մաքուր այրմամբ, ուստիեւ հաճախ օգտագործվում Է հացաթխման փռերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.