Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

50 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված են. նախարար

Վերադարձ լուրերի բաժին

01:33 , 04 Մայիս 2019

Հայաստանում 2019-ի հունվարին գրանցված ավելի քան 50 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղեր են, իսկ մնացածը պարզապես նոր գրանցում ստացածները: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«50 հազար աշխատատեղի մասին շատ է խոսվել: Վիճակագրությունը չի կարող տարբերել՝ գրանցված աշխատատեղերն այն աշխատատեղերն են, որոնք նոր են ստեղծվում, թե ինչ-որ ձևով գոյություն ունեին, հիմա դարձել են հաշվետու, ստվերից դուրս ու գրանցված: Մեր գնահատմամբ՝ 50 հազարից 1/5-րդը մասը եղել են նոր աշխատատեղերը, մնացած մասը եղել են նոր գրանցում ստացածները»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ներդրումների արդյունքում որքան աշխատատեղ է ստեղծվել՝ Խաչատրյանը նշեց, որ իրենք ամեն նոր ստեղծվող աշխատատեղի մասին չէ, որ գիտեն: «Գիտենք միայն այն դեպքում, երբ ծրագիրն իրականացնողը դիմել է մեզ, ասել է տվեք արտոնություններ ու մենք աշխատատեղեր կավելացնենք, հետո հաշվետվություն է ներկայացրել նախապես խոստացված աշխատատեղի մասին»,-նշեց նա ու հավելեց, որ տեղեկանք կփոխանցեն, թե կառավարության կողմից արտոնություն ստացած ծրագրերի արդյունքում որքան աշխատատեղ է ստեղծվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: