Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

5 տարվա ռեկորդ. Տնտեսական ակտիվությունը աճել է 7.3%-ով

Վերադարձ լուրերի բաժին

15:57 , 20 Դեկտեմբեր 2017

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. կազմել է 107.3։ Այսինքն, ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցից, որտեղ ներկայացված են 2017 թվականի 11 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Նշենք, որ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել էր 7%-ով։ Ու ընդհանրապես, 7.3%-անոց տնտեսական ակտիվության աճը ռեկորդային է վերջին 5 տարիներին կտրվածքով. ավելի բարձր ցուցանիշ գրանցվել էր միայն 2012 թվականի հունվար-նոյեմբերին (7.4%)։

Տնտեսական ակտիվության աճը գրանցվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտների հաշվին, որոնք աճել են, համապատասխանաբար, 12.3%-ով և 14.2%-ով։ Անկումից դուրս է եկել նաև շինարարությունը՝ գրանցելով 0.3%-անոց աճ։ Անկումը շարունակվում է միայն գյուղատնտեսական ոլորտում։

Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ եթե ինչ-որ ֆորսմաժորային երևույթներ տեղի չունենան, ապա տարվա կտրվածքով տնտեսական աճը բարձր կլինի ոչ միայն ի սկզբանե կանխատեսված 3.2%-ից, այլև հետևագայում ճշգրտված 4.3%-ից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված