Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

5 զարմանալի փաստ Քըրք Քրքորյանի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:53 , 19 Օգոստոս 2018

2015 թվականի հունիսի 16-ին միջազգային հեղինակավոր պարբերականները հայտնեցին, թե կյանքի 98-րդ տարում Բևեռլի Հիլզում մահացել է հայազգի խոշոր գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը:

 Նրա մահից հետո աշխարհի առաջատար պարբերականները իրենց ծավալուն հոդվածներով անդրադարձան միլիարդատիրոջ կյանքին ու գործունեությանը՝ նշելով, թե այդ համեստ մարդն այդքան էլ չէր սիրում խոսել իր մասին: Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը նախօրեին հետաքրքիր հոդված է տպագրել Քըրքորյանի մասին` ներկայացնելով նրա կյանքի մասին 5 հետաքրքիր տեղեկություն:

Ինչպես գրում է Time-ը, այս միլիարդատերը իսկապես կարող էր համարվել «ամենահետաքրիքր տղամարդը»:

Նա երեք տարբեր ժամանակներում կառուցել է «աշխարհի ամենամեծ հյուրանոց-խաղատունը»

«Լաս Վեգասի մեգառեզորթի հայրը» կառուցեց ու բացեց հյուրանոց-խաղատներ, որոնք համարվում են աշխարհում խոշորագույնը: Դրանք բոլորն էլ գտվում են Լաս Վեգասում: Դրանք են International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (ներկայում՝ Bally’s Las Vegas)՝ 1973-ին ու ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին: Տարբեր տարիներին նրան են պատկանել Վեգասի ամենահայտնի Desert Inn, the Sands ու Flamingo խաղատները, ինչպես նաև Caesars Palace-ի հողատարածքը:

Նա ուներ ընդամենը 8-րդ դասարանի կրթություն

Բնույթով լրատվամիջոցներից ամաչող մագնատը ծնվել է հայ-ամերիկյան աղքատ ընտանիքում Կալիֆոռնիայում, վաճառել է թերթեր ու սկսել է աշխատել 9 տարեկանից: Զբաղվել է բռնցամարտով՝ հանդես գալով Rifle Right Kerkorian անունով:

 Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայել է ռազմաօդային ուժերում, 1950-1960-ականներին Վեգասում ձեռք է բերել խաղամոլի, ապա՝ բարձր խաղադրույքներ կատարողի ու գործարքներ կնքողի համբավ։

Նա գնել ու վաճառել է ավտոարտադրող ընկերություններ, ավիաուղիներ, ֆիլմարտադրող ընկերություններ: Ավտոինդուստրիայի հայտնի ներկայացուցիչ Լի Լաքոքան 2005թ. մի անգամ նրա մասին ասել է. «Գործարքներ կնքելը նրան ողջ է պահում», երբ Chrysler-ի հարցում ձախողվել էին: Նա փորձել է ներդրումներ անել նաև Ford-ում և GM-ում, ձգտել է գնել TWA-ն: Նրան է պատկանել նաև Western Airlines-ը:

Դրա հետ միասին նա կինոինդուստրիայի մագնատ էր: Քըրքորյանը 3 անգամ գնել ու վաճառել է MGM կինոստուդիան, գնել է United Artists-ը, փորձել է գնել Columbia Pictures-ը:

Նա ամսական 100 հազար դոլար էր վճարում մի երեխայի համար, ում մոր հետ ամուսնացած է եղել ընդամենը 1 ամիս

2010թ. Քըրքորյանը համաձայնեց 100 հազար դոլար վճարել 12 տարեկան Կիրայի համար: Նա նաև 10 մլն դոլար է վճարել երեխայի մորը՝ նրա ծախսերը հոգալու համար: Համաձայնությունը կայացվել էր Կիրայի մորից՝ թենիսիստուհի Լիզա Բոնդերից ամուսնալուծվելուց հետո, ով իրենից 50 տարով փոքր էր: Նա վճարում էր գումարը, թեև հայտնի է, որ Քըրքը Կիրայի կենսաբանական հայրը չէ:

Նախկինում նա քառակի հարուստ էր, քան հիմա

Forbes-ի տեղեկություններով՝ աշխարհի ամենատարեց միլիարդատերը՝ Դեյվիդ Ռոքֆելլերն է, ով հունիսի 12-ին դարձավ 100 տարեկան:
98-ամյա Քըրքորյանը թվով երկրորդ միլիարդատերն էր՝ մոտավորապես 4 մլրդ դոլար կարողությամբ:

2008-ին գործարարի կարողությունը 16 մլրդ դոլար էր: Մինչ նա շռայլ մարդ չէր (վարում էր Ford Taurus), նույնը չի կարելի ասել Քըրքորյան կլանի մասին, գրում է Time-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։