Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում

Վերադարձ լուրերի բաժին

00:55 , 17 Հունվար 2020

Ամանորի նախաշեմին` 2019 թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020 թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների օգտագործած ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

1

Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ աճ: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երևանի տարածքում 4G/LTE թրաֆիկի մասնաբաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%:

2

Ամանորի նախաշեմին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին և 2020թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է շուրջ 3% աճ: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է շուրջ 8.3 մլն կարճ հաղորդագրություն՝ ապահովելով շուրջ 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

3

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2019 թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020 թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:

4

2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 4G/LTE ցանցի արդիականացմանն ուղղված վերազինման լայնամասշտաբ աշխատանք: 2019-ի վերջի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 78.3%-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։