Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

49 դոլարով` Երևանից Եվրոպա. Armenia ավիաընկերությունն էժան ավիատոմսեր է խոստանում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

14:26 , 03 Մարտ 2016

Հայաստանն ապրիլից կունենա նոր ազգային ավիափոխադրող` ի դեմս Armenia ավիաընկերության, որն էժան գներով ավիատոմսեր կառաջարկի ուղևորներին:

Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ նաև Ասիական երկրներ։ Այդ մասին «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։

«Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է նա ու հավելել, որ հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին:

Ազգային փոխադրողի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ առաջին չվերթը կիրականացվի «Boeing 737-700» ինքնաթիռով։ Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 հոգուց, որոնց թվում կլինեն վրացական «Airzena» ավիաընկերության մի քանի աշխատակիցներ, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։

Մեկնաբանելով նաև լուրերն այն մասին, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գաիաշվիլին նշել է, որ դա սուտ է և սադրանք։ Նրա խոսքով` ոչ ոք, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, կապված չէ ընկերության հետ։ Գաիաշվիլին նշել է, որ հայկական իշխանությունները, ընդհակառակը, շահագրգռված են, որ ոտքի կանգնեցնեն հայկական ավիացիան։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին, ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։