Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

57 մասնագիտություններ, որոնք կվերանան մինչև 2030 թվականը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:12 , 18 Դեկտեմբեր 2017

Մինչև 2030 թվականը կվերանան 57 մասնագիտություններ. դրանց կարիքն այլևս չի լինի։ Այս մասին նշված է մասնագիտությունների ատլասում, որը Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը և «Սկոլկովո» կառավարման դպրոցը։

Անհետացման եզրին գտնվող 57 մասնագիտություններից 31-ը մտավոր աշխատանքի հետ կապված մասնագիտություններ են, 26-ը՝ արհեստներ կամ ոչ ինտելեկտուալ աշխատանքի հետ կապված մասնագիտություններ։

Եվ այսպես, մինչև 2030 թվականը կվերանան հետևյալ մասնագիտությունները.

հաշվապահ,

ծախսերի գնահատող,

վարկային մենեջեր,

վիճակագիր,

ստենոգրաֆ /ապակոդավորող (расшифровщик),

քոփիռայթեր (գովազդային տեքստեր գրող),

սրբագրիչ,

ֆոտոխմբագիր,

դեկորատոր,

գրադարանավար,

փաստաթղթերի կառավարիչ / արխիվատոր,

տուրիստական գործակալ,

փորձարկող,

կրկնօրինակող կասկադյոր,

իրավախորհրդատու,

նոտար,

բանկային օպերատոր,

բրոքեր / ռիելթոր,

էքսկուրսավար,

վերլուծաբան,

լրագրող,

սպորտային վերլուծաբան,

ռեֆերենտ,

թարգմանիչ,

հանրային ծառայությունների օպերատոր,

լոգիստ,

ախտորոշող,

համակարգի ադմինիստրատոր (сисадмин),

դիսպետչեր,

նավարկիչ (штурман),

դեղագործ,

* * *

տոմսավաճառ,

պահակ (вахтер),

վերալակավար (лифтер),

կայանատեղիի աշխատող (парковщик),

call-center-ի օպերատոր,

փոստատար,

բարձր որակավորման գյուղատնտեսական աշխատող,

սուրհանդակ,

թանգարանի սրահի աշխատակից (смотритель),

բեռնատար գնացքի մեքենավար,

ճանապարհային ոստիկանության տեսուչ,

անվտանգության աշխատակից (охранник),

լեռնագործ,

հանքագործ,

եռակցող,

փաթեթավորող,

հորատող,

աշխղեկ (прораб),

տրանսպորտային տերմինալի աշխատող,

դերձակ,

բեռնակիր,

բետոն անող,

քիմմաքրման կետի աշխատող,

մատուցող,

մարզիչ:

Սակայն պետք չէ վհատվել, քանի որ անհետացող 57 մասնագիտությունների փոխարեն, ըստ ատլասի հեղինակների, կառաջանան 186 նոր մասնագիտություններ՝ ամենատարբեր ոլորտներում։

Ճիշտ է, այդ մասնագիտություններից շատերի անվանումներն այսօր մի տեսական անսովոր և խորթ են հնչում (օրինակ՝ գիտական նկարիչ (science artist) կամ ստեղծագործական վիճակի մարզիչ), սակայն ժամանակի ընթացքում դրանք նույնքան սովորական կդառնան, որքան այժմ համակարգչային օպերատորն է։

Նոր մասնագիտությունների ամբողջական ցանկը՝ այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։