Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» հայտարարություն է տարածել՝ ուղղված փոքր ու միջին ձեռնարկատերերին

Վերադարձ լուրերի բաժին

14:03 , 05 Մայիս 2018

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» հայտարարություն է տարածել, որի նպատակն է հավաքագրել ՓՄՁ-ներին հուզող այսօրվա խնդիրները, որոնք, հնարավորինս սեղմ ժամկետներում, Ասոցիացիայի և գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների փորձագիտական խմբերի ջանքերով, կֆիլտրվեն, կդասակարգվեն ըստ ՝ օրենսդրական, կիրառման և հայեցակարգային խմբերի, դրանց շուրջ կկազմակարպվեն քննարկումներ, լսումներ, կձևավորվեն առաջարկներ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

* * *

Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ ՓՄՁ) հարգելի ներկայացուցիչ,

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Ասոցիացիա), հանդիսանալով ՓՄՁ-ների և նրանց ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական, անկախ հասարակական կառույց, ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:

Ելնելով կազմակերպության կանոնադրական նպատակներից, բարձր գնահատելով այսօր մեր երկրում հաստատվող պետություն-մասնավոր հատված երկխոսության և տնտեսությունում առկա խնդիրների լուծման քաղաքական կամքի պատրաստակամությունը.

Սույնով խնդրում ենք Ձեզ.

1. Ասոցիացիայի problems@sme.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեզ հուզող խնդիրները, որոնք կարծում եք որ խոչընդոտում են մեր երկրում ՓՄՁ-ների զարգացմանը;

2. Մասնակցել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը, մաս կազմել այդ խնդիրների վերհանմանը, քննարկմանը և լուծումների ձևավորմանը;

3. Աջակցել բիզնես շահերը ներկայացնող կառույցներին առավել արդյունավետ դարձնելու մեր երկրում կառուցողական-երկխոսությունը, նպաստելով դրա կայացման համար գոյություն ունեցող կամ ստեղծվող հասարակական կառույցների, միությունների հզորացմանը:

Ասոցիացիան, իր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցների և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական խմբերի հետ միասին, սեղմ ժամկետներում կհավաքագրի, կֆիլտրի Ձեր կողմից ուղարկված խնդիրներն, ըստ ՝ օրենսդրական, կիրառման և հայեցկարգային խմբերի, որոնց շուրջ կկազմակարպվեն քննարկումներ, լսումներ, կձևավորվեն առաջարկներ: Որոնք այնուհետև կներկայացվեն ՀՀ պետական մարմիններին որպես միասնական առաջարկությունների փաթեթ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Նորֆոլկ»-ը այս ամիս կլուծարվի, նրան կփոխարինի պետական մասնակցությամբ ԲԲԸ. Դավիթ Անանյան

«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն