Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Dow Jones ինդեքսն առաջին անգամ գերազանցել Է 19 000 կետի նշագիծը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:32 , 23 Նոյեմբեր 2016

Dow Jones ինդեքսն իր 120-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցել Է 19 հազար կետի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել Է USA Today-ը:

Երկրորդն օրն անընդմեջ ԱՄՆ-ի չորս հիմնական ֆոնդային շուկաները ռեկորդային արդյունքներ են արձանագրում: Dow Jones-ն աճել Է 67,18 կետով կամ 0,4 տոկոսով: Նախնական հաշվարկներով՝ այն փակվել Է 19 023,87 կետի մակարդակում: Standard & Poor’s ինդեքսն առաջին անգամ վեր Է բարձրացել 2200-ից՝ փակվելով 2 202,94 կետի նշագծին (աճը՝ 0,2 տոկոս): Nasdaq-ն աճել Է 0,3 տոկոսով՝ մինչեւ 5 386,35 կետ: Russell -ը հավաքել Է 1 334,27 կետ՝ բարձրանալով 0,9 տոկոսով:

ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների աճը տեղի Է ունենում գործարար Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու վերաբերյալ նորությունների եւ նրա նախընտրական խոստումների ֆոնին: Ինչպես USA Today թերթին ասել Է TrendMacro ներդրումային ընկերության աշխատակից Դոն Լասկինը. «Ինչ ընթացք Էլ որ ստանա ապագան, Թրամփը վերականգնեց ամերիկյան ֆոնդային շուկայի մեծությունը»:

Նման իրադրություն Է ստեղծվել՝ չնայած երկարաժամկետ տոկոսադրույքների եւ դոլարի փոխարժեքի շարունակվող աճին: Բացի դրանից, շարունակվում Է շուկաների աճը Ճապոնիայում, Չինաստանում եւ Հոնկոնգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` EPA

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: