Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը միկրոբիզնեսին միանվագ աջակցություն կտրամադրի

Վերադարձ լուրերի բաժին

11:38 , 09 Ապրիլ 2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները:

Շահառուների թիվը կազմում է մոտ 6000։ Միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։ Ըստ էության, աջակցությունից կօգտվեն միկրոբիզնեսի հարկային ռեժիմում գործող բոլոր տնտեսվարողները` բացի առևտրի ոլորտում ներգրավվածներից։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`

1) 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
2) 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
3) 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի չորրորդ մասում նշված դեպքերի։

4. Անկախ սույն հավելվածի երրորդ մասով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝

1) շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.
2) հանդիսանում են սույն հավելվածի երկրորդ մասի երրորդ մասով սահմանված շահառու հանդիսացող անձ։
5. Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

6. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
2) ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
3) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն դրամ կտրամադրվի հաղթող նախագծերին

ՀՀ կառավարության հաստատած 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ:

17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ`յուրաքանչյուր հաղթող նախագծին

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: