Invalid username or password
ՀՀ առողջապահական և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, կրթության, ինչպես նաև շուկայի Վերահսկողության տեսչական մարմինները ստուգումներ են անցկացրել տաբեր ձեռնարկություններում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 15.07.2020-ի դրությամբ տեսչական մարմինները կայացրել են 4548 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Իրականացել է 51057 ստուգում, որից միայն 840-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Դիտումներ 1323
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: