Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

454 մլն դրամ` բնական աղետներից տուժած գյուղացիներին

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում նախորդ տարի բնական աղետների արդյունքում վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը տրամադրել է ընդհանուր 454 մլն դրամի փոխահատուցում: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

«Աղետների արդյունքում մարզերում գույքագրված վնասների փոխհատուցման նպատակով տարեվերջին յուրաքանչյուր մարզից ստացված գնահատման հանձնաժողովների եզրակացությամբ կատարում ենք փոխհատուցում: Այս նույն ծրագրի շրջանակում տարվա ընթացքում կատարել ենք 454 մլն դրամի փոխհատուցում»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ խոսքը տուժած գյուղացիական տնտեսություննորի կատարած ծախսերի մասնակի փոխհատուցման մասին է:

Արմենպրես

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

ՀՆԱ-ն մինչև 2050 թ. 20 անգամ ավելացնելը քիչ հավանական է, բայց անհնարին չէ. տնտեսագետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն, երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։