Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

MacAlex-ին փոխարինել է Mr.Chavez-ը. շոտլանդա-հայկական վիսկիի ոդիսականը

Վերադարձ լուրերի բաժին

14:52 , 22 Հոկտեմբեր 2016

Ուշադիր սպառողները նկատած կլինեն, որ Yerevan-City սուպերմարկետներից տևական ժամանակ անհետացել է MacAlex հայկական արտադրության վիսկին։ Այն արտադրվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերության կողմից։

Սա թերևս պայմանավորված էր այն հանգամանքով, որ Շոտլանդական վիսկիի ասոցիացիան (SWA- Scotch Whisky Association) դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունների։ Ինչպես արդեն գրել ենք, SWA-ն պահանջում է արգելել նշված ընկերություններին՝ զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել շրջանառությունից հանել ու ոչնչացնել կեղծ արտադրանքը, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները։

Դատը դեռ շարունակվում է, և հերթական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։

Սակայն, ինչպես երևում է, վիսկիի հայրենական արտադրողն արդեն լուծումը գտել է։ MacAlex-ի փոխարեն վաճառքում հայտնվել է մեկ այլ վիսկի, որը կոչվում է Mr. Chavez: Այն արտադրվում է նույն «Ա և Գ» ընկերության կողմից և վաճառվում է 1 լիտրանոց շիշը՝ 2500 դրամով, 187.5 միլիլիտրանոց շիշը՝ 700 դրամով։ Վիսկին վաճառվում է նաև SAS սուպերմարկետների ցանցում՝ ավելի բարձր գնով։

Ի դեպ, Mr. Chavez վիսկիի պիտակն ամբողջությամբ անգլերենով է։ Միայն շշի ետևի մասում հայերենով սպիտակ ինքնակպչուն թղթով լրացուցիչ տեղեկատվություն կա, որի վրա նշված է արտադրողի տվյալներն ու արտադրանքի բնութագրիչները։ Սա նշանակում է, որ Mr. Chavez-ը նախատեսվում է հիմնականում արտահանման համար, իսկ տեղական շուկայի համար առանձին պիտակ չի մշակվել։

Ինչ վերաբերում է MacAlex-ին, ապա այն թեպետ վաճառքում չկա, սակայն արտադրության դադարեցման մասին դեռևս խոսք չկա։ Ամեն դեպքում, արտադրող ընկերության պաշտոնական կայքում որպես հիմնական արտադրանք ներկայացված  հենց MacAlex-ը։

Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վիսկիի արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոսին գրեթե կրկնապատկվել է (91.1% աճ)։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1023.3 հազար լիտր վիսկի։

Հայկական վիսկիի արտահանման գլխավոր շուկան Իրաքն է։ Ի դեպ, օտարերկրյա բլոգերից մեկում օգտատերերից մեկը զետեղել է իր խմած Mr. Chavez վիսկիի շշի նկարն ու ներկայացրել այն որպես իրաքյան վիսկի։ Ըստ այդ մարդու, իրաքյան վիսկին «ամենևին էլ վատը չէր»։

Նշենք նաև, որ Mr. Chavez վիսկին Google-ով որոնելու արդյունքում՝ համակարգը բերում է 2-3 տարվա վաղեմության գրառումներ (հիմնականում իրաքյան թեմայով), ինչից կարելի է ենթադրել, որ հայկական վիսկին Mr. Chavez-ով անունով վաղուց է հայտնվել այդ շուկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։