Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

40 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքներին տրամադրված տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

15:22 , 14 Դեկտեմբեր 2017

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:

Գործադիրը նաև ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը