Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

4 ամերիկյան հայտնագործություն, որոնք հեշտացրել են մարդու կյանքը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:48 , 06 Հուլիս 2017

Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 4 հայտնագործություն, որոնք մշակվել են ամերիկյան գիտնականների կողմից և բարելավել են աշխարհը։

1. Բջջային հեռախոս։ Առաջին բջջային հեռախոսը աշխարհին ներկայացրել է Motorola-ն։ Այն կշռում էր 1 կգ։ Այսօր աշխարհում 5 մլրդից ավելի մարդ օգտվում է այս սարքից։ Իսկ ոլորտի ընդհանուր տարեկան հասույթը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը։

2. Միկրոալիքային վառարան։ Այս սարքը հայտնագործվել է պատահաբար, երբ ամերիկյան ինժեներներից մեկը հանկարծ պարզել է, որ միկրոալիքները հալեցրել են իր գրպանի շոկոլադը։ Շատ կարճ ժամանակում միկրոալիքային վառարանները ձևափոխեցին սննդի արևմտյան մշակույթը։ Դրանք խնայում են ոչ միայն ժամանակը, այլև փողը, որը ծախսվում է էներգիայի վրա։

3. LED։ Առաջին LED-ը (Light Emitting Diode – լուսարձակող դիոդ) նախագծվել է General Electric ընկերության կողմից 1962 թվականին Նյու Յորքում։ LED տեխնոլոգիայով են աշխատում ժամանակակից հեռուստացույցներն ու այլ տեսակի մոնիտորները։ LED էկրանները էներգախնայող են, ինչը շատ օգտակար է կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի տեսանկյունից։

4. GPS (Global Positioning System): Տեղորոշման արբանյակային համակարգը մշակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Այն այժմ լայնորեն օգտագործվում է նաև քաղաքացիական նպատակներով։ Հեռախոսային քարտեզներն ու նավիգացիոն համակարգերը աշխատում են GPS-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար