Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վստահ եմ, որ առաջիկայում Հայաստանում ևս կկարողանանք ունենալ փոքր Սիլիկոնյան հովիտ. Արծվիկ Մինասյան

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:09 , 16 Օգոստոս 2016

Օգոստոսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի շարք ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանը, նախարարի տեղակալ Հ.Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կ.Մկրտիչեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ա.Այվազյանը, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին նախարարը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան հյամագործակցության առկա մակարդակն այսօր հնարավորություն է տալիս մտածել այն ավելի բարձր հարթություն տեղափոխելու մասին:

Հակիրճ ներկայացնելով նախարարության կողմից իրականացվող շուրջ 30 ոլորտների քաղաքականությունը` սկսած տնտեսական քաղաքականության մշակումից, ավարտած որակի ենթակառուցվածքներով, նախարարը շեշտել է որ փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում դրանում: Նշելով, որ Հայաստանի տնտեսության, մասնավորապես ՓՄՁ զարգացման վերաբերյալ Ռ.Միլսի հետ քննարկումների ժամանակ առանձնացվել են մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ գրեթե նույնական մոտեցումներ են նշվել, նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություններ, այն է` հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության իրականացում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու հիմնարար իրավունքներն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծում, օրենքի հավասարություն բոլորի համար և օրենքի առաջ բոլորի հավասարություն: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանը տնտեսական օրենսդրության տեսակետից այսօր ունի բավականին լուրջ և զարգացած օրենսդրություն, սակայն դրա կիրարկման և ժամանակակից աշխարհում ավելի մրցունակ օրենսդրություն ձևավորելու և արդի պահանջներին համապատասխանելու առումով դեռևս աշխատանք կա անելու և այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ԱՄՆ փորձը աջակցությունը շատ օգտակար կարող է լինել:

_ Ես վստահ եմ, որ այն հնարավորությունները, որ կան Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ձևավորված և Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (ՏԻՖԱ), որ ստորագրված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունք կտան, -նշել է Ա.Մինասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Միլսը կարևորելով նախարարության հետ համագործակցությունը նշել է.

– Ես պատրաստ եմ աշխատել նախարարության հետ, Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել մեր երկու երկրների միջև գործարար ու առևտրային կապերը խորացնելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ անցած տարի մենք ձևավորեցինք Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան հանձնախումբը, որը բարձր մակարդակի հարթակ է ապահովում մեր երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցերը քննության առնելու համար: Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Չաբոտն այս քննարկումներում, բնականաբար, ասելիք շատ ունի:

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտը նշել է, որ տպավորված է Հայաստանով: Նա կարևորել է ՓՄՁ զարգացման գործընթացում կապիտալի հասանելիությունը, բյուրոկրատական գործառույթների պակասեցումը, հարկային օրենսդրության պարզեցումը, պետական գնումների համակարգում փոփոխությունների իրականացումը, մտավոր սեփականության իրավունքի հարցերը և այլն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու:

Որպես համագործակցության հաջողված օրինակ կողմերն առանձնացրել են ՏՏ ոլորտը` նշելով, որ սա այն ոլորտն է, որի զարգացման տեմպերը երկու երկրների կառավարությունները գոհունակությամբ են նշում:

– Հայաստանն այսօր կարող է հպարտանալ այս ոլորտով, ոլորտում անկեղծ նվիրումը և վստահությունը գումարվելով մեր ժողովրդի բարձր ինտելեկտուալ կարողությանը հնարավորություն են տալիս ունենալ լուրջ հաջողություններ: Պատահական չէ, որ Սիլիկոնյան հովտում ևս Հայաստանը կարողանում է հաջողությամբ ներկայանալ: Վստահ եմ, որ առաջիկայում Հայաստանում ևս կկարողանանք ունենալ փոքր Սիլիկոնյան հովիտ` 3 հա տարածության վրա ինժեներական քաղաքի գաղափարի ստեղծում շուրջ 40 կազմակերպությունների մասնակցությամբ (Նեյշնլ ինսթրումենթս, Սինոփսիս, Այ Բի Էմ և այլն),-նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են առաջիկայում ԱՄՆ-ում կայանալիք “Made in Armenia” գործարար համաժողովին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում գործող ընտրական համակարգերին և առաջիկայում նախատեսվող ընտրություններին: Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած երկրի զարգացման հիմքն իսկապես ժողովրդավարական ընտրություններն են:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է առկա համագործակցությունը շարունակելու և ակտիվացնելու պատրաստակամությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ImpactAim-ը կօժանդակի Հայաստանում գործող ստարտափերին և վենչուրներին

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

Կրկին ավտոմեքենաների ներմուծման մասին. ՏԶՆ նախարարության պարզաբանումը

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

ՊԵԿ-ը հարկ վճարողներին է ներկայացնում հարկային օրենսդրության փոփոխությունները

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ