Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը պատերազմի մասնակիցների աջակցության նոր ծրագրեր է հաստատել

Վերադարձ լուրերի բաժին

18:11 , 10 Դեկտեմբեր 2020

Պետությունը 100 տոկոսով կփոխհատուցի 44-օրյա պատերազմի մասնակից, բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների՝ 2020-ի առաջին կիսամյակի ուսման վարձը:

Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) – Օգտվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողն է մասնակցել, եթե ամուսիններից մեկը մասնակից է այս պատերազմին:

Անհրաժեշտ է ներկայացնել ռազմական գործողություններին մասնակցության փաստի նշումով զինգրքույկը, զինկոմիսարիատով զորակոչվելու դեպքում՝ լիազոր մարմնից տեղեկանք: Նրանք, ովքեր արդեն վճարել են, գումարը կվերադարձվի, որը կարող են երկրորդ կիսամյակի համար վճարել:

Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կտրամադրվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Մինչև կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է մինչև վեց ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել այդ ընտանիքներին:

Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) – Անհայտ կորած են համարվելու ՊՆ կողմից ներկայացված՝ զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Գործընթացը կազմակերպվելու է Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով, որ այդ հիմնադրամն է շարունակելու փոխհատուցումը:

Աջակցություն կտրամադրվի այնքան ժամանակ, մինչև անձինք դառնան հիմնադրամի շահառու: Աջակցությունն այս պահին հատկացվելու է 500 միլիոն դրամի չափով: Անհայտ կորած, ինչպես նաև անհայտ կորածին մահացած ճանաչելու համար դատարան դիմելու ժամկետները կկրճատվեն:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Ինչքան էլ ժամկետը կրճատենք, որոշել ենք, որ բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որ նման կարգավիճակի հավանականություն ունեցող ընտանիքներին ամսական 300 հազար դրամ հատկացվի, մինչև հարաբերությունները հստակեցվեն: Եթե պարզվի, որ պետք է ստանա, կհաշվանցվի, եթե պարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում կլինի անհատույց աջակցություն:

Աջակցություն կստանան նաև արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի ավերածությունների հետևանքով տուն են կորցրել: Աջակցությունից կօգտվեն տեղահանվածները, բոլոր նրանք, ովքեր այս պահին Արցախում բնակության վայր չունեն:

Մեսրոպ Առաքելյան – Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի դեպքում 250-հազարական դրամ աջակցություն՝ և՛ չափահաս, և՛ անչափահաս:

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետութունն իր վրա է վերցնում: Վիրավոր զինծառայողն ինքը կարող է ընտրել հետագա բուժման հաստատությունը:

Նիկոլ Փաշինյան – Բոլոր չորս որոշումները, ըստ էության, վերաբերելի էին նոյեմբերի 18-ին հրապարակած իմ ճանապարհային քարտեզին: Մենք արդեն ունենք այսպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, սրանց ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան, հետևողականորեն առաջ ենք գնալու:

Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Ճարտարապետության և շինարարության համալսարանը կղեկավարի Եղիազար Վարդանյանը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Փոխվարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային 25 միջոցառումների արդյունքները

2020 թվականին Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 25 միջոցառում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: