Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

33.5 մլն դրամ Վերահսկիչ պալատին՝ ծառայողական ավտոմեքենաներ գնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

14:13 , 21 Դեկտեմբեր 2017

ՀՀ կառավարությունը Վերահսկիչ պալատին կհատկացնի 33.5 մլն դրամ՝ նոր ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։  Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Հիմնավորման համաձայն, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին: «ՎՊ կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ տարբեր մարզերում: Ընդգրկվող մեքենաները հաճախակի խափանվում են՝ խոչընդոտելով բնականոն աշխատանքներին: Այդ մեքենաների հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են և լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է ձեռք բերել նոր մեքենաներ»,- ասված է հիմնավորման մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: