Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օդային օրենսգիրքը մերժվեց

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 21 Հուլիս 2016

Ինչպես երեկ գրել էինք, ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել քաղաքացիական ավիացիայի գործունեության բոլոր տեսակները, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորված մարմնի գործառույթները և պարտականությունները, օդանավերի շահագործման, օդային տարածքի օգտագործման և օդագնացության ծառայության ապահովման ընթացակարգը:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը հարմարվել է ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծավալվող բոլոր հարաբերություններն արդեն իսկ հստակ կարգավորված են «Ավիացիայի մասին» օրենքով, ենթաօրենսդրական ակտերով և այլ իրավական ակտերով: Նրա խոսքով՝ նախագիծը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող միջազգային համաձայնագրերի և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների ու փաստաթղթերի պահանջներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը՝ 2017 թվականին. որքան արտադրանք են տվել Երևանն ու մարզերը

Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը

Տաքսիների ուղևորները պակասում են

2016 թվականի համեմատ՝ տաքսիների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 11.7%-ով։

«Այս տարի 5-7%-ից պակաս աճ չենք ունենալու». Դավիթ Սարգսյան

Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է