Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կլինի խթանող

Վերադարձ լուրերի բաժին

«Ընթացիկ եռամսյակում գնաճը դեռևս շարունակում է պահպանվել հարաբերականորեն ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը գնահատում է, որ երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում կգրանցվի տնտեսության պատմականորեն ամենախոր անկումներից մեկը, ինչը գնանկումային ճնշումներ կառաջացնի ՀՀ տնտեսության համար»,- արձանագրել է ՀՀ ԿԲ-ն՝ օրերս հրապարակած Գնաճի հաշվետվության մեջ:

Ըստ ԿԲ-ի՝ ընթացիկ գնահատումների համաձայն՝ նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսության տարեկան աճի կանխատեսվող տեմպը՝ 2020 թվականի համար նախորդ եռամսյակում կանխատեսած 0․7%-ից իջեցնելով մինչև -4.0%: «Այն պայմանավորված է ինչպես երկրորդ եռամսյակում տնտեսական ակտի­վության անկման խորացմամբ, այնպես էլ հետագայում վերականգնման առավել դանդաղ տեմպերի սպասումներով: ԿԲ-ն գնահատում է, որ, պայմանավորված պահպանվող մեծ անորոշություններով, մասնավոր պահանջարկի վրա կզգացվեն լրացուցիչ բացասական ճնշումներ, ուստի որոշեց արձագանքել առավել մեծ չափով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 0.5 տոկոսային կետով: Արդյունքում՝ գնաճը, առաջիկա ամիսներին ցածր մնալով նպատակային ցուցանիշից, միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կկայունանա դրա շուրջ»,- նշված է հաշվետվության մեջ: Ըստ ԿԲ-ի՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում և ամբողջ տարվա ընթացքում կլինի խթանող:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: