Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ առեվտրային բանկերում ավանդների ծավալներկրճատվել են

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ բանկային համակարգի կողմից 2020 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալների դինամիկային:

B4b.am-ին փոխանցված վերլուծության մեջ նշված է, որ 2020 թ.-ի ապրիլին 2019 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2.6%-ով` կազմելով շուրջ 2.5 տրիլիոն ՀՀ դրամ: Նախորդ ամսվա համեմատ անկումը եղել է 3.3%: 2020թ.-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դրամով ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները, մինչդեռ դոլարով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները աճել են : Դրամով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալների փոփոխությունը արձանագրել է համապատասխանաբար՝ 2.7 և 2.2% անկում, իսկ դոլարով ավանդների ծավալների աճը կազմել է համապատասխանաբար՝ 4.5 և 2.8%:

Գծապատկեր 1. ՀՀ բանկերում ռեզիդենտներից ներգրավված դրամով և արտարժույթով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները 2019թ.-ի վերջին և 2020թ.-ի հունվար-ապրիլին (մլրդ ՀՀ դրամ)

b4b.am

Այդ երևույթը վերլուծաբանները բացատրել են երկու հանագամանքով՝
1. Խուճապով, ինչը բացատրվում նրանով, որ մարտին, հատկապես 2020թ.-ի մարտի 10-ից սկսած, փետրվարի համեմատ ՀՀ դրամն որոշակիորեն արժեզրկվել էր, որը ինչպես ՀՀ ձեռնարկությունների, այնպես էլ տնային տնտեսությունների մոտ բացասական սպասումներ է առաջացրել: Վերջինները ՀՀ դրամով ավանդները սկսել են վերածել հատկապես արտարժությով ավանդների՝ մի մասն ուղղելով ընթացիկ ծախսերը հոգալուն:

2. Անորոշությամբ՝ մարտ ամսին դժվար էր կանխատեսել, թե որքան երկար կտևի համաճարակը և դրանով պայմանավորված ինչ տնտեսական հետևանքների կհանգեցնի: Ապահովության համար որոշ տնային տնտեսություններ մեծացրել են իրենց դոլարային ավանդները՝ նույնիսկ տանը պահվող գումարների հաշվին: Ձեռնարկությունների դեպքում դա հնարավոր է բացատրել տնտեսական գործունեության սահմանափակ տեսակներ թույլ տալու հետ կապված, որի դեպքում որոշ ընկերություններ տնտեսական գոևծունեություն իրականացնելու նպատակով գումարները վերածում էին ավանդների:

Իսկ արդեն համաճարակի խորացմամբ և դրանով պայմանավորված տնտեսական ազդեցության հետևանքով 2020 թ.-ի ապրիլին մարտի համեմատ, տնային տնտեսությունների դոլարով, ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները՝ համապատասխանաբար գրանցեցին շուրջ 7.2 և 6.2% անկում: Տնային տնտեսությունների՝ դրամով ժամկետային ավանդները ևս 0.6% անկում գրանցեցին՝ կազմելով շուրջ 574.7 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ ցպահանջ ավանդերը ավելացել են 9.5%-ով՝ կազմելով շուրջ 202.6 մլրդ ՀՀ դրամ:

Դա բացատրվում է այն հանգամանքով, որ համաճարակի տնտեսական ազդեցությունը հանգեցրել է նրան, որ տնային տնտեսությունները սկսել են վերցնել ժամկետային ավանդներ, ինչպես նաև ցպահանջ դոլարով ավանդներ, որոնց որոշ մասը փոխարկելով դրամի փոխացվել են ընթացիկ դրամային հաշվին, իսկ հետ վերցված ավանդների մեծ մասը ուղղվել են ընթացիկ կարիքները և/կամ ծախսերը հոգալու համար: Ձեռնարկությունների դեպքում 2020թ.-ին նախորդ ամսվա համեմատ ամենամեծ անկումն արձանագրվել է վերջիններիս դոլարային ցպահանջ ավանդների կտրվածքով` 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով (13%)՝ կազմելով 134.9 մլրդ ՀՀ դրամ: Ձեռնարկությունների դրամով ցպահանջ, ինչպես նաև ժամկետային ավանդները համապատասխանաբար գրանցեցին 1.7 և 3.7% անկում, մինչդեռ վերջիններիս դոլարով ժամկետային ավանդներն այդ նույն ժամանակահատվածում ավելացան շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 57.9 մլրդ ՀՀ դրամ: Այդ աճը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ որոշ ձեռնարկություններ, որոնց գործունեությունը դադարեցված է եղել, իրենց դրամական միջոցները ներդրել են դոլարով ժամկետային ավանդ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում դրանք հետ վերցնելու նպատակով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալներն անկում են արձանագրել՝ համաճարակի տնտեսական ազդեցությամբ պայմանավորված: Ինչ վերաբերում է տարեկան ծավալների փոփոխությանը 2019 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ապա այդ փոփոխությունը բացառապես պայմանավորված է լինելու հատկապես միջին և միջինից բարձր եկամուտների մակարդակ ունեցող տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: