Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջեֆ Բեզոսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 31 Հոկտեմբեր 2019

Ֆորբսը թարմացրել է աշխարհի ամենամեծ կարողություններն ունեցող մարդկանց ցուցակը, և այնտեղ կրկին առաջին հորիզոնականում Amazon առցանց առևտրի հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 109,9 միլիարդ դոլարով: Նախորդ շաբաթվա սկզբին նա առաջատարի դիրքը զիջել էր Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին՝ ընկերության բաժնետոմսերի էժանացման պատճառով: Սակայն հոկտեմբերի 26-ի առավոտյան իրական ժամանակում վարվող վարկանիշի թարմացումից հետո պարզվել է, որ Բեզոսի կարողությունն այս պահին Գեյթսի կարողությունից ավելի է 4 միլիարդով: ՏՏ հսկայի հիմնադիրը Ֆորբսի վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2014-2018 թթ., և անցած տարի տեղը զիջել հենց Բեզոսին:

Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 7% անկման պատճառը, ըստ Ֆորբսի, այն է, որ ներդրողները բավարարված չեն եղել ընկերության եռամսյակային հաշվետվությամբ: Ըստ այդ փաստաթղթի՝ Amazon-ի գործառնական եկամուտը նվազել է մինչև 3,2 միլիարդ դոլար, իսկ եռամսյակային զուտ շահույթը՝ մինչև 2,1 միլիարդ դոլար: Amazon-ը նման անկումը պատճառաբանել է արագ առաքման Amazon Prime ծառայության մեջ ներդրում կատարելով: Նախորդ եռամսյակում ընկերությունը նշել էր, որ այդ նախագծի համար ծախսել է նախատեսվածից ավելին: Սկզբում նախատեսված է եղել ծառայության համար ծախսել 800 միլիոն դոլար: Կազմակերպության ֆինանսական տնօրեն Բրայան Օսլավսկին նշել է, որ չորրորդ եռամսյակում Amazon-ը նախատեսում է ծախսել 1,5 միլիարդ դոլար: Forbes-ի փորձագետները ենթադրել են, որ խոսքը հենց արագ առաքման ծառայության ստեղծման մասին է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է:

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է տարածաշրջանային սուր խնդիրներից մեկին՝ Իրանի ցնցումներին: