Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։
Տեղեկացվել է, որ պարետատան որոշմամբ՝ Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ «Այսինքն՝ հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս: Քանի որ եղանակն ամառային է և զբոսանքի տրամադրող, այդ ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետև բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է նաև մասնակցել կանոնների պահպանման ուղղությամբ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և սոցցանցային էջերում ներկայացնել խախտման փաստը նկարագրող լուսանկարները։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ երեկվանից սկսված ֆլեշմոբը տվել է իր դրական արդյունքները, և ինքը ևս ակտիվորեն մասնակցելու է հանրային վերահսկողության գործընթացին։
Դիտումներ 515
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: