Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԲՏԱ նախարարությունը հայտարարել է 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

Վերադարձ լուրերի բաժին

01:36 , 04 Հունիս 2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարել է համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության հաստատած 17-րդ միջոցառման երրորդ ծրագրով։ Երրորդ ծրագրով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։

Կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն` տեխնոլոգիական ընկերությունները, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: Մրցույթի բյուջեն կազմում է 90 մլն ՀՀ դրամ, սակայն, նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանասական միջոցներ: Դա կարող է տեղի ունենալ, եթե հանձնաժողովն ավելի շատ նախագծեր ընտրի, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 90.0 մլն ՀՀ դրամը:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով`
1. Էլեկտրոնային ձևաչափով` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով,
2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային տարբերակներով սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ ժամը 09:00-ից մինչև 18:00, սկսած մինչև 01.12.2020 թ. ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր 15-րդ օրը մրցութային հանձնաժողովի կողմից կիրականացվի ներկայացված հայտերի գնահատում մինչև սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ 01.12.2020թ. (ժամը 09:00-ից մինչև 18:00-ն):

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղարին՝ Անի Պետրոսյանին (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով procurement@hti.am էլ փոստի հասցեին:Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։