Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն դրամ կտրամադրվի հաղթող նախագծերին

Վերադարձ լուրերի բաժին

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ընկերություններին՝ յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։ Այդ մասին b4b.am-ը եղեկացավ նախարարության մամուլի կենտրոնից:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն 2 և ավելի տարի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները, որոնք պատրաստել և մշակել են պրոդուկտներ, ունեն տվյալ ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի բյուջեն կազմում է 460 մլն ՀՀ դրամ, սակայն ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Դա տեղի կունենա, եթե մրցութային հանձնաժողովն ընտրի ավելի շատ նախագծեր, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 460.0 մլն ՀՀ դրամը:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով.

1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով,
2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն: Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով procurement@hti.am էլ․ փոստի հասցեին: Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: