Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի ինտերնետ խանութում 5% զեղչ է Xiaomi բոլոր սարքավորումների համար

Վերադարձ լուրերի բաժին

18:00 , 02 Հունիս 2020

Մինչև հունիսի 10-ը Xiaomi բրենդի սմարթֆոնները և այլ սարքավորումները հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել Ucom-ի ինտերնետ խանութից։ Նոր սմարթֆոն գնել պատրաստվող անձինք կարող են նախատեսված փոքր ու միջին բյուջեի սահմաններում ընտրել Xiaomi Redmi, Xiaomi Redmi Note, Xiaomi Mi Note շարքի սմարթֆոններից որևէ մեկը։ Ցանկացած Xiaomi սմարթֆոն ձեռք բերելիս Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան հավելյալ ԳԲ-եր 2 տարի շարունակ առանց որևէ պարտավորության։ Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 10 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 65 ԳԲ ինտերնետ ծավալ:

«Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կվայելեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ Ucom-ի շարժական TV-ով: Ավելին՝ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս և uԿանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները մինչև հունիսի 30-ը ներառյալ կշարունակեն օգտվել Zoom, Skype, Viber, WhatsApp հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Ucom-ի ինտերնետ խանութում հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել նաև Xiaomi բրենդի LED լամպեր, խելացի տան պարագաներ, շարժման տվիչներով հագեցած լուսային սարքեր, միանիվ ինքնագնացներ, տան ջերմաստիճանն ու խոնավությունը չափող սարքեր, մարտկոցներ և այլն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: