Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում են չփոխել գազի գինը

Վերադարձ լուրերի բաժին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը բնակչության համար, և սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի համար գործող սակագինը հազար խմ-ի համար 212 դոլար է: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր դարձնել 283.14 դոլար, ՀԾԿՀ-ի առաջարկն է՝ 224 դոլարը: Նույն առաջարկներն են արվել գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածողների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի համար:

Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի համար գործող սակագինը 139 հազար դրամ է՝ հազար խմ-ի համար, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է սահմանել 135 հազար 909.6 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս առումով առաջարկ չի ներկայացրել: Իսկ ամսական 10 հազար խմ և ավել սպառում ունեցող սպառողների համար գործող սակագինը 242.1 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել 283.14 դոլար: Հանձնաժողովն այս մասով ևս առաջարկ չի արել:

Սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության գործող սակագինը հազար խմ-ի համար 255.06 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն՝ 266.71 դոլար:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար: