Invalid username or password
Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը ՀՀ Լոռու մարզի 13 գյուղական բնակավայրերի ֆերմերներին, ընդգրկելով Սպիտակը, Ստեփանավանը, Գուգարքը, Թումանյանը, նվիրաբերեցին հողամշակման համար նախատեսված 10 միավոր բարձրակարգ մոտոբլոկ՝ հարակից կցագործիքներով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիրը: COVID-19 ճգնաժամի հետևանքով առավել խոցելի վիճակում հայտնված 41 արտադրող հնարավորություն կունենա ռոտացիոն կարգով օգտագործել նոր սարքավորումները և ավելացնել եկամուտը։
Գյուղտեխնիկան տրամադրվել է Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ` Հայաստանում ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) եռամյա ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության ու համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշել է. «Լոռու մարզում հողերի կառավարման արդյունավետությունը բարելավելու, մշակվող տարածքները մեծացնելու և պտուղ- բանջարեղենի արժեշղթաները զարգացնելու համար մենք EU-GAIA ծրագրի մեր գործընկերներին ներկայացրեցինք առաջատար և փորձառու ֆերմերների, ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ցանկը, որոնք պատրաստ են ընդլայնել իրենց արտադրական տարածքները և գրագետ գյուղատնտեսական պրակտիկայով կիսվել շահառու ֆերմերների հետ»: Կոոպերատիվների և ֆերմերային խմբերի ղեկավարները պատասխանատու կլինեն տրամադրված տեխնիկայի պլանավորման և ռոտացիոն օգտագործման համար:
Շահառուներից մեկը՝ կոոպերատիվի նախագահ Ալվարդ Դավոյանն ասել է. «Կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով մեր ընտանիքները շատ ծանր իրավիճակում են գտնվում շուկաների պակասի և ցածր արտադրողականության պատճառով: Այս անհապաղ աջակցության շնորհիվ մենք կկարողանանք արդեն իսկ ընթացիկ տարում ավելացնել վարելահողերի մշակումը, դիվերսիֆիկացնել մեր արտադրությունը և լինել ինքնաբավ մեր տնտեսության մեջ»:
«Covid-19- ի համաճարակի դժվարին պահերին մեր ընտանիքները շատ ծանր են տանում ճգնաժամի պատճառով` շուկայի ցածր մուտքի և ոչ բավարար արտադրողականության պատճառով: Անմիջական աջակցության շնորհիվ մենք կկարողանանք արդեն ընթացիկ տարում ավելացնել վարելահողերի մշակումը, դիվերսիֆիկացնել մեր արտադրությունը և ինքնավստահ լինել »: «Այս նվիրատվությունը Եվրոպական միության անհապաղ օժանդակության մաս է հանդիսանում` ՀՀ գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: Մինչ այսօր ընդհանուր առմամբ 20 միավոր մոտոբլոկ է բաժանվել Տավուշի և Շիրակի մարզերում, և մենք ուրախ ենք այս դժվարին ժամանակներում ևս 10 միավոր նվիրաբերել Լոռու մարզի համայնքներին: Տրակտորի հետ համեմատած՝ մոտոբլոկն ավելի արդյունավետ, բազմաֆունկցիոնալ և էներգախնայող գյուղատնտեսական տեխնիկա է, որն առավել քիչ է վնասում բնությանը», – նշեց EU-GAIA ծրագրի տարածքային գրասենյակի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Արմինե Քալաշյանը։
Գյուղատնտեսական ոլորտում COVID-19 համաճարակի բռնկման համատեքստում Եվրոպական միությունը ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրում է 456,500 եվրո օգնություն: Միջոցառումներն ուղղված են անհապաղ աջակցելու ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում սոցիալ-տնտեսական առավել խոցելի ֆերմերներին և արտադրողներին:
Դիտումներ 821
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ: