Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ֆինանսական համակարգն իրացվելի է

Վերադարձ լուրերի բաժին

2019 թ.-ի ապրիլից մինչև 2020 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայր: Դա հիմնականում պայմանավորված է եղել սպասվածից ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և արտաքին աշխարհից փոխանցված գնանկումային ազդեցություններով: Այդ մասին նշվել է ՀՀ ԿԲ-ի 2019թ.-ի 2-րդ եռամսյակից մինչև 2020 թ.-ի 1-ին եռամսյակն ընկած ժամանակահատվածում վարված դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունում:

Փաստաթղթում նշվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը շեղվել է նպատակադրված 4% ուղեգծից ներքևի ուղղությամբ: Ցածր գնաճային միջավայրի պայմաններում նշյալ ժամանակահատվածում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն և շարունակել է նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, քանի որ ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային խրախուսմանը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԿԲ-ն իր գործիքների կիրառմամբ՝ ֆինանսական համակարգին ապահովել է անհրաժեշտը ծավալի դրամային իրացվելիությամբ:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում ֆինանսական համակարգը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում էլ շարունակում է մնալ իրացվելի և կարող է սպասարկել թե՛ վարկառուներին, և թե՛ ավանդատուներին: Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված էականորեն վերանայել են 540 հազար ֆիզիկական անձանց և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները, քաղաքացիները շուրջ 3 ամիս հնարավորություն են ունեցել՝ չմարել պարտավորությունները: Նա վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ:

Ըստ ԿԲ-ի՝ 2019 թ.-ի 2-րդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ դրսևորելով տատանողական վարքագիծ: 2-րդ եռամսյակում սեզոնային պարենային ապրանքների գների աճը նպաստել է գնաճի որոշակի ավելացման, իսկ երկրորդ կիսամյակում և 2020թ.-ի սկզբին, կրկին սեզոնային ապրանքների գների անկման հաշվին, գնաճը աստիճանաբար նվազել է:
b4b.am
Հաշվետվությունում ընդգծվել է, որ կորոնավիրուսի պայմաններում ՀՀ սպառողական շուկայում առանձին ապրանքատեսակների գծով արձանագրվել են պահանջարկի կառուցվածքային տեղաշարժեր և որոշակի փոփոխություններ, որոնք, սակայն 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում գների և ծառայությունների սակագների մեջ դեռևս զգալիորեն չեն արտահայտվել: Նշվել է, նաև, որ մարտին գրանցված դրամի փոխարժեքի որոշակի արժեզրկումը դեռևս էականորեն չի արտացոլվել մարտ ամսվա ներքին գների վրա: Մարտի դրությամբ, պահանջարկի աճով պայմանավորված, աճել են հնդկացորենի, բլղուրի, բրնձի, ալյուրի, սխտորի, սոխի, կիտրոնի և տաքդեղի գները:

EconoMood

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։