Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմն» էժանացնելու է Վրաստան առաքվող գազի գինը մոտ 15 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

18:45 , 26 Մայիս 2020

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիյա Տուրնավան ասել է. «Հաշվի առնելով մրցակցության աճը եւ այն, որ աշխարհում նավթամթերքի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գների նվազմանը: Առեւտրային գաղտնիքից ելնելով՝ ես ձեզ կոնկրետ թվեր չեմ ներկայացնի, սակայն կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»:

2019 թ. ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան տեղեկացրել է «Գազպրոմ»-ի հետ փոքր քանակությամբ գազ գնելու շուրջ պայմանագիր կնքելու մասին: 2019-ին Վրաստանը Ռուսաստանից գնել էր 160 մլն խորանարդ մետր գազ, ինչը կազմել էր ընդհանուր ներկրվող գազի մոտ 5%-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: