Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին

Վերադարձ լուրերի բաժին

16:40 , 25 Մայիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի սահմանած արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:

Կորոնավիրուսային համավարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին.
• Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,
• Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից և պրոդուկտներից,
• Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,
• Հերթին սպասել մասնաճյուղից դուրս` մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:

Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը: Բոլոր մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին: Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը և գրանցում տվյալները հատուկ գրանցամատյանում:

Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:

Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.
 Մոբայլ/Ինտերնետ Բանկ,
 Վիդեո Բանկ,
 Հեռախոս Բանկ:

Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների չեզոքացման հարցում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։