Invalid username or password
Տարեսկզբից սկսած Հայաստանի միջազգային պահուստները կրճատվում են, սակայն իրենց ծավալով շարունակում են գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները։ Ըստ b4b.am-ի՝ ընթացիկ տարվա ապրիլին նախորդ ամսվա համեմատությամբ պահուստները կրճատվել են 3.5 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15․8 տոկոսով` կազմելով 2 մլրդ 490 մլն դոլար։ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ միջազգային պահուստների մասին վիճակագրությունը։ EconoMood-ը կազմել է վիճակագրության գրաֆիկը:
Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլին նախորդ ամսվա համեմատ կրճատումը տեղի է ունեցել ի հաշիվ արտարժույթով պահուստների կրճատման, որը կազմել է 3․5 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացումը տեղի է արտարժույթով պահուստների հաշվին։
Դիտումներ 705
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: