Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի և Արցախի բանկային համակարգերը միջև կխորանա գործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ՀՀ և ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարությա մամուլի ծառայությունը:

«Ցանկալի է ոչ թե շարունակել, այլ ավելի ակտիվացնել համագործակցությունը, քանի որ առաջիկայում նախատեսում ենք զարգացման շատ ավելի մեծ տեմպեր ապահովել, իսկ միայն երկու կառավարությունների ֆինանսական միջոցները թույլ չեն տա դա անել: Պետք է լինելու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Վերջին 10 տարվա ընթացքում Արցախում բանկային համակարգի բավականին լուրջ զարգացում է արձանագրվել, որն էական նշանակություն է ունեցել Արցախի տնտեսական հաջողությունների համար: Տնտեսական այն հավակնությունները, որ ունենք համատեղ, հնարավոր չի լինի իրագործել, եթե այդ բովանդակությունն ընկալված չլինի բանկային համակարգի կողմից: Ինչ որ առումով այդ բովանդակությունը պետք է համատեղ ձևավորվի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսանավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ականջալուր լինել Հայաստանի և Արցախի կառավարությունների նախաձեռնություններին և առավել ընդլայնված կերպով ներգրավվել ծրագրերի իրականացմանը` շուկայի համար ապահովելով ավելի մեծ ու ցածր տոկոսադրույքներով միջոցներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: