Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անշարժ գույքի շուկայում գներն անփոփոխ են

Վերադարձ լուրերի բաժին

00:51 , 19 Մայիս 2020

Հայաստանում տարածված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակն ազդել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, որից անմասն չի մնացել նաև անշարժ գույքի ոլորտը: Կտրուկ նվազել են կատարված գործարքները, սակայն գների փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել։

ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի ապրիլ ամսվա անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը, համաձայն որի՝ իրականացվել է անշարժ գույքի 2,892 գործարք, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 81,3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 82,2%-ով: Ստեղծված իրավիճակում առավել շատ նվազել է անշարժ գույք վարձակալելու պահանջարկը։

House prices drop in Armenia in April 2020. Բիզնես նորություններ: b4b.am

2020 թ․ ապրիլին հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի ընդամենը 981 գործարք՝ նախորդ ամսվա 4310-ի փոխարեն։ Այդ թվում 59 առքուվաճառքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առքուվաճառքի ընդհանուր գործարքների 6 տոկոսը։ Գնային ինդեքսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2020 թվականի ապրիլին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 2020 թվականի մարտի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2019 թվականի ապրիլի համեմատ՝ աճել 14%-ով։

Անշարժ գույքի գործարքների քանակների նվազումն այս փուլում պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հանրապետությունում գործող սահմանափակումներով և անշարժ գույքի շուկայի մասնակիցների մոտ անորոշության և սպասողական տրամադրությունների առկայությամբ, սակայն հետագայում այն հիմնականում պայմանավորված կլինի տնտեսության վրա համաճարակի բացասական ազդեցությամբ և վճարունակ պահանջարկի նվազմամբ։

Վերջին մի քանի տարիների շուկայում նկատվում էր աշխուժացում, ինչը բերեց ինչպես կատարված գործարքների աննախադեպ աճի, այնպես էլ գների բարձրացման։ Սակայն 2020 թվականի առաջին չորս ամիսների տվյալները ցույց են տալիս, որ արձանագրվում է միայն անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքների նվազում, սակայն եթե այս միտումը շարունակվի ևս մի քանի ամիս, ապա գործարքների քանակների նվազմանը զուգընթաց կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։

Հեղինակ՝ Մերի Հովսեփյան, EconoMood

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։