Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

20:01 , 01 Հուլիս 2018

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 673.9 մլն դոլարի դիմաց։ Առևտրաշրջանառությունն այսպիսով աճել է 23.7%-ով։

Այդ թվում, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն աճել է 26.8%-ով և կազմել 778.1 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 27.8%-ը, և Հայաստան-ԵԱՏՄ  առևտրաշրջանառության 91%-ը։

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին Հայաստան- ԵԱՏՄ առևտուրը կազմում էր մեր արտաքին առևտրաշրջանառության 29.7%-ը։ Այսինքն, չնայած առևտրաշրջանառության 23.7%-անոց աճին՝ ԵԱՏՄ-ի կշիռը մեր արտաքին առևտրում նվազել է 1.9 տոկոսային կետով։

Փոխարենը Եվրամիության կշիռն է աճել՝ 22.2%-ից հասնելով 25.4%-ի։ Այս տարվա հունվար-մայիսին Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 711.3 մլն դոլար, ինչը 51%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես