Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

3 տրիլիոն դրամ. Ում որքան են պարտք Հայաստանի ընկերությունները

Վերադարձ լուրերի բաժին

18:41 , 02 Հունվար 2017

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 3 տրիլիոն 40 մլրդ դրամ։ Տարվա սկզբի համեմատ այս ցուցանիշը աճել է 3%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, պարտքի 74.4%-ը (2 տրիլիոն 261.8 մլրդ դրամը) բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններն են։ Դրանք տարվա ընթացքում աճել են 6.8%-ով։

Այդ թվում` 960.5 մլրդ դրամը ոչ ռեզիդենտներին (արտերկրի ֆինանսական կազմակերպություններին) ունեցած պարտքն է։ Այսինքն, հայաստանյան բանկերին տեղի ընկերությունները պարտք են շուրջ 1.3 տրիլիոն դրամ։

Կրեդիտորական պարտքերը 2016-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում 6.4%-ով նվազել են և կազմել 778.2 մլրդ դրամ (ընդհանուրի 25.6%-ը)։  Դրա մեծ մասը՝ 360.8 մլրդ դրամը, գնումների գծով պարտքերն են։

ՀՀ բյուջեին ունեցած պարտքերը 2016-ի սեպտեմբերի վերջին կազմել են 65.5 մլրդ դրամ, իսկ աշխատավարձի գծով պարտքերը՝ 22.9 մլրդ դրամ։

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները՝ առանց բանկերի վարկերի և փոխառությունների, 2016-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում 6.4%-ով նվազել են և կազմել 778.2 մլրդ դրամ (ընդհանուրի 25.6%-ը)։

Այդ պարտքից 501.8 մլրդ դրամը բաժին է ընկնում հայաստանյան, 276.3 մլրդը՝ օտարերկրյա կազմակերպություններին։

ԱՊՀ երկրներին հայաստանյան կազմակերպությունները պարտք են 51 մլրդ դրամ (ընդհանուրի 6.6%-ը), Եվրամիության երկրներին՝ 128.8 մլրդ դրամ (16.6%), այլ երկրներին՝ 96.5 մլրդ դրամ (12.4%):

Ըստ երկրների՝ տեղական ընկերությունները ամենից շատ պարտք են Ռուսաստանի կազմակերպություններին՝ 44.6 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում Գերմանիան է (39.7 մլրդ դրամ), որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (31.3 մլրդ դրամ), Իրանը (18.6 մլրդ դրամ) և Վրաստանը (15.8 մլրդ դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։