Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թ. աճել է

Վերադարձ լուրերի բաժին

11:18 , 18 Մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի ասուլիսի ընթացքում ասել է, թե Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3 տոկոսով: Ըստ b4b.am-ի՝ վարչապետի տվյալով՝ արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4 տոկոս), մրգային գինիների (70.8 տոկոս), խաղողի գինու (25.3 տոկոս) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3 տոկոս) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5 տոկոսով:

2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը, 2018 թվականի համեմատությամբ, աճել է 30 տոկոսով: Ըստ տեխնոլոգիական վարչական ռեգիստրի տվյալների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020 թվականի առաջին եռամսյակում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 26 տոկոսով։ 2020 թվականի մայիսի սկզբի դրությամբ՝ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020 թվականներին կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել է հայրենադարձների կողմից:

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3 տոկոս՝ նախորդ տարվա ցուցանիշի՝ 20.95 տոկոսի համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը այլ հավասար պայմաններում համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրլն 61 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ ավելի է շուրջ 254 մլրդ դրամով կամ 31 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: