Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հույս ունի 2020 թվականին ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ արժանագրել

Վերադարձ լուրերի բաժին

00:21 , 17 Մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի 2020 թվականին ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ ունենալ, որով պատշաճ ձևով կծանրաբեռնվի Հայաստանի ամբողջ տուրիստական ենթակառուցվածքը։ Այդ մասին, ըստ b4b.am-ի, Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես հույս ունեմ, որ այս տարի մենք ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ կունենանք։ Մենք տուրիստական հոսքի աղբյուր երկիր ենք, կարող ենք մեր տուրիստական կյանքը կազմակերպել ՀՀ-ի ներսում»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ այժմ բոլոր երկրները, անկախ կորոնավիրուսի շատ կամ քիչ տարածումից, մտածում են օդային հաղորդակցությունը բացելու մասին։

«Գուցե, առաջիկայում բացվի նաև Հայաստանի օդային հաղորդակցությունը։ Տեսնենք, կունենա՞նք արտասահմանից զբոսաշրջիկներ, թե ոչ։ Գուցե մարդիկ կորոնավիրուսին սկսեն վերաբերվել այնպես, ասես սովորական գրիպ է, սակայն չի բացառվում, որ ընդհանրապես տուրիստական հոսք չի լինի»,- նշեց Փաշինյանը։

Ասուլիսի ժամանակ ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստը, Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։

Փաշինյանը շեշտեց, որ ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով։

ՀՀ վարչապետը նաև ընդգծեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել կամ վերանորոգման փուլում են մարզերի զբոսաշրջային հիմնական ուղղություններ տանող ճանապարհները և զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոց, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: