Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«2020 թվականի մարտին գրանցվել է 0.5% գնաճ»,- ՀՀ ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

17:10 , 13 Մայիս 2020

2020 թվականի մարտին գրանցվել է 0.5% գնաճ, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է, սակայն դեռևս մնում է բավականին ցածր՝ ամսվա վերջին կազմելով -0.1%: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Ամսվա ընթացքում հիմնականում աճել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գները: Դիտվել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% աճ, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.6 տոկոսային կետ: Մարտին այս ապրանքախմբում նվազում է արձանագրվել ձվի և մսամթերքի գների մասով՝ համապատասխանաբար 7.5% և 1.2%: Մարտին ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով: Մարտին 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 0.5%:

ԿԲ խորհուրդը քննարկել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները, որոնց համաձայն 2020 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվել է դրական մակարդակում՝ կազմելով 4.0%, ի հաշիվ հունվար և փետրվար ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշների: Մարտին արդեն, պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հետևանքներով, տնտեսության բոլոր ճյուղերում նկատվել է ակտիվության անկում, բացառությամբ գյուղատնտեսության ճյուղի, որը համեմատաբար ավելի քիչ է տուժել՝ պահպանելով հունվար-փետրվար ամիսների դրական միտումները: Համավարակից առավել տուժած ոլորտներն են շինարարությունը, կացություն և հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները և սպասարկման այլ ծառայությունները:

Առաջին եռամսյակի փաստացի զարգացումները վկայում են, որ տնտեսական աճը բավականին ցածր կլինի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարով նախանշված ցուցանիշից՝ առավելապես պայմանավորված շինարարության ճյուղի՝ սպասվածի համեմատ ավելի մեծ անկմամբ: Կենտրոնական դրամատունը նշել է նաև, որ տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցությունները պայմանավորված են թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի գործոններով, ինչի հետևանքով առաջիկա ամիսներին ակնկալվում է զգալի տնտեսական անկում: Ըստ ԿԲ կանխատեսման՝ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճն աստիճանաբար կսկսի վերականգնվել, սակայն համախառն պահանջարկը, անգամ պետբյուջեի փոփոխված ծրագրով նախատեսված հարկաբյուջետային զգալի խթանման պարագայում, դեռևս թույլ կմնա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: