Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

21:21 , 08 Մայիս 2020

Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը։ Apple ընկերության «ամենաակտուլաներից ամենամատչելի» սմարթֆոնը հասանելի է աննախադեպ մատչելի՝ ընդամենը 289 900 դրամ գնով։

Նոր iPhone SE-ն ներկայացված է iPhone 8-ի դիզայնով ու երեք գույնով՝ սև, սպիտակ և վառ կարմիր: Նորույթում վերականգնված է հանրահայտ գլխավոր մենյուի կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափը 4,7 դյույմ է, Retina HD որակի: SE-ի A13 Bionic պրոցեսորն ամենահզորն է շուկայի Apple սարքերի պրոցեսորներից, այն նաև տեղադրված է iPhone 11-ում և 11 Pro-ում: Մյուս առավելություններից են 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը, անլար լիցքավորման հնարավորությունը և eSIM տեխնոլոգիան:

«Ուրախ եմ, որ Ucom-ն առաջիններից է ներկայացնում նոր սերնդի սմարթֆոնը։ Հիշեցնեմ, որ Ucom-ը Հայաստանում միակն է, որ տրամադրում է ներկառուցված էլեկտրոնային SIM քարտից օգտվելու հնարավորությունը։ eSIM ծառայությանը կարող եք բաժանորդագրվել Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում և այդպիսով լուծել մեկ iPhone-ում 2 SIM քարտ ունենալու խնդիրը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

iPhone SE-ն հնարավոր է ձեռք բերել նաև Ucom Ունիվերսալ սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: