Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձեռքերը ախտահանելուց՝ մինչև օնլայն գնումներ ու առցանց բանկինգ

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս նույնը չի լինի, ինչ նախկինում։ Վիրուսը և դրա հետևանքներն արդե՜ն իսկ ազդում են մեզ վրա` ոչ միայն առողջապահական, այլ նաև ամենատարբեր դրսևորումներով՝ սոցիալական, տնտեսական և այլն։ Սա ոչ թե ինտուիտիվ ենթադրություն է, այլ կոնկրետ փաստերով ապացուցված իրողություն։

Ամենապարզ օրինակներն ալկոգելն ու դիմակն են։ Եթե երկու ամիս առաջ Երևանի փողոցներում բժշկական դիմակ կրող մարդկանց տեսնելն անսովոր էր, այժմ սովորական, ավելին՝ անհրաժեշտ երևույթ է։

Մեր վարքագծի որոշ փոփոխություններ այլևս անշրջելի են։

Մարքեթինգի ոլորտում ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ «Օգիլվի»-ն, հարցում է անցկացրել՝ պարզելու համար թե Covid-19-ից հետո ինչպես կփոխվի մարդկանց վարքագիծը։ Գծապատկերում սպիտակ գիծը նշանակում է, որ տվյալ զբաղմունքին ավելի շատ ժամանակ են հատկացնելու, իսկ սև գիծը՝ ավելի քիչ։

Ինչպես տեսնում եք, մարդիկ մտադիր են այսուհետ շատ ավելի քիչ ճամփորդել, գնալ մարզասրահ կամ հարազատների տուն, նրանք նաև ավելի քիչ կօգտվեն հանրային տրանսպորտից։

ogilvy_online_coronavirus_

Փոխարենը՝ ավելի շատ ժամանակ կանցկացնեն ընտանիքի հետ, տանը մարզանք կանեն, ավելի շատ ժամանակ կանցկացնեն խոհանոցում՝ ինքնուրույն պատրաստելով, և ավելի մեծ տեղ կտան առցանց առևտրին՝ ֆիզիկապես խանութ գնալու փոխարեն։

Կարանտինային պայմաններում մարդիկ այժմ հենց այդպես էլ վարվում են՝ կինոթատրոն գնալու փոխարեն տանն են ֆիլմ դիտում կամ ռեստորան ու խանութ գնալու փոխարեն տանն են պատրաստում կամ օնլայն պատվիրում։
Արդեն իսկ կա որոշակի վիճակագրություն և հետազոտություններ սրա բիզնես էֆեկտի մասին։

Օրինակ՝ Data Insight վերլուծական կենտրոնը հետազոտել է սպառողների վարքագիծը Ռուսաստանում մինչև կորոնավիրուսը և կորոնավիրուսի ընթացքում։ Արդյունքներն այսպիսին են. եթե մինչև կորոնավիրուսն ամիսը գոնե մեկ անգամ օնլայն առևտուր արել էր հարցվածների 43%-ը, ապա կորոնավիրուսի 2 շաբաթվա ընթացքում օնլայն առևտուր արել է հարցվածների 80%-ը։

Ընդ որում, այնպես չէ, որ բոլո՜ր ապրանքների օնլայն առևտուրն աճել է։ Տարբեր հետազոտություններ փաստում են, որ կորոնավիրուսի ընթացքում ավելի արագ տեմպով աճել են և կշարունակեն աճել սննդի, դեղերի և առաջին անհրաժեշտության պարենային այլ ապրանքների օնլայն գնումները։

Օրինակ՝ մթերքի առաքմամբ զբաղվող ռուսաստանյան iGoods ծառայության պատվերները մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում եռապատկվել են։ Նույն ոլորտում գործող Утконос-ի դեպքում աճը այնքան մեծ է, որ ընկերությունն այժմ ավելացնում է հաստիքները և վերակառուցում է իր լոգիստիկ գործընթացները։

Հայաստանում նույնպես գործում են eGrocery տարբեր հարթակներ՝ menu.am, sas.am, gazar.am և այլն, որոնք կորոնավիրուսի օրերին պատվերների կտրուկ աճ են գրանցել։ Այս շուկայի առաջատար Menu group-ի տնօրեն Վահան Քերոբյանը B4B.am-ի հետ զրույցում փաստեց, որ արտակարգ դրության օրերին ծառայության ծավալները 30%-ով աճել են։

Բացի սննդամթերքից և պարենային այլ ապրանքներից՝ օնլայն վարքագիծը սկսել է գերակայել նաև այլ ծառայությունների ոլորտում։ Օրինակ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կոմունալ և այլ վճարումներն օնլայն կատարողների թիվը Հայաստանում ըստ որոշ գնահատականների աճել է 25-30%-ով։

Վստահ կարելի է պնդել, որ օնլայն եղանակով վճարելու հնարավորությամբ հետաքրքրվողների թիվն ավելի մեծ է, սակայն ոչ բոլորն ունեն օնլայն կամ ինտերնետ բանկինգ կամ դրանցից օգտվելու համապատասխան ինֆորմացիա և հմտություն։ Այսօր շրջանառության մեջ գտնվում է հայաստանյան բանկերի կողմից թողարկված ավելի քան 2.2 մլն քարտ, ինչը քիչ չէ։ Սակայն քարտապանների փոքր տոկոսն է օգտվում առցանց բանկինգից։

Կորոնավիրուսն, անկասկած, ազդելու է նաև այս վարքագծի վրա, և եթե նախկինում Կենտրոնական բանկն ու առևտրային բանկերն էին փորձում համոզել, որ անկանխիկը շատ ավելի լավ է, քան կանխիկը, այժմ համավարակն է անուղղակիորեն ապացուցում, որ անկանխիկ գործառնությունները ոչ միայն հարմար են և արագ, այլև ավելի ապահով՝ առողջապահական տեսանկյունից։

Հայաստանյան բանկերն էլ շատ լավ գիտակցում են, որ մոտ ապագայում բանկային ծառայությունների զգալի մասը տեղափոխվելու է առցանց տիրույթ և արդե՜ն իսկ արձագանքում են այդ զարգացումներին։ Այդ առումով հետաքրքիր մոտեցում է որդեգրել Հայաստանի ամենախոշոր ակտիվների ծավալն ունեցող Ամերիաբանկը։ Հենց այս՝ կորոնավիրուսային շրջանում, ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկը մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար: Արշավի շրջանակում Ամերիաբանկը մի շարք ծառայությունները տրամադրելու է անվճար։

Սա էլ դեռ ամենը չէ։ Օնլայն ծառայությունների ընդլայնման շրջանակում նույն ակցիայի գործողության ընթացքում ՀՀ դրամով ժամկետային ավանդի հայտը Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով ներկայացնելու դեպքում Ամերիաբանկում գործող տոկոսադրույքին կավելանա հավելյալ 0.25% տոկոսադրույք:

Սա վկայում է այն մասին, որ առաջիկայում հայաստանյան բանկերի միջև մրցակցությունն ավելի կթեժանա, հատկապես՝ առցանց բանկային ծառայությունների շուկայում։ Պահանջարկը կա, ու մեզնից անկախ պատճառներով՝ վիրուսի հետևանքով, կտրուկ մեծանալու է։ Շահեկան վիճակում դուրս կգան այն բանկերը, որոնք ավելի արագ կարձագանքեն և ավելի շուտ կդիրքավորվեն օնլայնում տիրույթում։

B4B.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

«Գազպրոմն» էժանացնելու է Վրաստան առաքվող գազի գինը մոտ 15 տոկոսով

Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: