Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատար է

Վերադարձ լուրերի բաժին

16:05 , 29 Հունվար 2018

2017 թ. դեկտեմբերին  «IPM Research» Հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի  արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը  շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում:

Հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են  18-ից մինչև 55 տարեկան 1,200 բնակիչներ Երևանից և Հայաստանի  չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Դիլիջան)։

Հետազոտության ընթացքում բացահայտվել Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները), ըստ որի ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014 թ.-ից, և 2017 թ.-ին գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22.4 %):

Հետազոտության արդյունքները վկայում են այն բանի մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում.

– ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիության ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով և MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը;

– Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: