Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

29-ից 16 դեպքում հայտնաբերվել է բենզինի թերլցում

Վերադարձ լուրերի բաժին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում հայտնաբերվել է թերլցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր՝ երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք, կառավարությունը երաշխավորո՞ւմ է, որ հենց 5 լիտր բենզին են տվել:

«Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալցակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երաշխիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որոնցից 16-ում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում: Վարչապետը նշեց, թե չպետք է լինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: Դա նշանակում է՝ մարդը 100-հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: