Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

28.1 մլրդ դրամ՝ 2 ամսում. ինտերնետի միջոցով կատարվող քարտային գործառնությունները կտրուկ աճել են

Վերադարձ լուրերի բաժին

10:39 , 12 Ապրիլ 2018

ՀՀ տարածքում հայաստանյան և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքները այս տարվա հունվար-փետրվարին կտրուկ աճել են՝ թե՛ գումարային, թե՛ գործառնությունների քանակի առումով։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի փետրվար ամսվա տեղեկագրի տվյալները։

Այսպես, 2018 թվականի հունվար-փետրվարին բանկային քարտերով ինտերնետ միջավայրում կատարվել է 1.3 մլն գործառնություն, որոնց ընդհանուր ծավալը կազմել 28.1 մլրդ դրամ։ Մեկ գործառնության միջին արժեքը 21.5 հազար դրամ է։

2017 թվականի հունվար-փետրվարին կատարվել էր 742 հազար գործառնություն` 16.6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։

card-internet

Գործառնությունների քանակն, այսպիսով, աճել է 564 հազարով կամ 76%-ով, իսկ ծավալը՝ ավելի քան 11.5 մլրդ դրամով կամ 70%-ով։

Նշենք նաև, որ ՀՀ տարածքում հայաստանյան և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով բոլոր տեսակի գործառնությունների ծավաը 2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 248.7 մլրդ դրամ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 191.7 մլրդ դրամի դիմաց։ Այդ ծավալի մեծ մասը՝ 175 մլրդ դրամը, բաժին է ընկնում ATM-ով կանխիկացման գործառնություններին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։